Օմրան Խանը կարևորել է Իրանից Պակիստան ձգվող գազատարի նախագծի իրագործումը
Պակիստանի վարչապետը կարևորել է Իրանից Պակիստան ձգվող գազատարի նախագծի իրագործումը:
Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, Օմրան Խանը հայտարարել է, որ վճռակամ է բնական գազի ներմուծման բնագավառում Իրանի իսլամական հանրապետության հետ Պակիստանի սերտ հարաբերությունները ընդլայնելու հարցում:
Ընդգծելով Իրանի հետ երկկողմ հարաբերություններն ընդլայնելու նշանակությունը, Պակիստանի վարչապետը հավելել է.«Պակիստանն Իրանի գազի կարիքն ունի»:
2014 թվականի մարտից մեկնարկել է «Խաղաղության գազատար» կոչվող իրանական գազը Պակիստանին մատակարարելու վերաբերյալ նախագիծը:
Իրանը կատարել է դեպի Պակիստան գազ արտահանելու համար գազատարի կառուցման մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները և կառուցել է մինչև այդ երկրի սահմանամերձ տարածք ձգվող գազատարը: