Ահաբեկիչներն առաջիկա երկու օրերին Սիրիայում քիմիական հարձակում են նախապատրաստում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i97374-Ահաբեկիչներն_առաջիկա_երկու_օրերին_Սիրիայում_քիմիական_հարձակում_են_նախապատրաստում
Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է. «Ահաբեկիչները նախապատրաստվում են առաջիկա երկու օրերի ընթացքում Սիրիայում քիմիական հարձակում իրականացնելու համար»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Օգոստոս 27, 2018 00:02 Asia/Tehran
  • Ահաբեկիչներն առաջիկա երկու օրերին Սիրիայում քիմիական հարձակում են նախապատրաստում

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է. «Ահաբեկիչները նախապատրաստվում են առաջիկա երկու օրերի ընթացքում Սիրիայում քիմիական հարձակում իրականացնելու համար»:

«Ռիա Նովոստի» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը կիրակի օրն ասել է. «Ահաբեկիչները նպատակ ունեն քիմիական հարձակում իրականացնել Սիրիայի Իդլիբ նահանգում»:

Կոնաշենկովը Սիրիայում բախվող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տեղեկությունների համաձայն հավելել է. «Քլոր պարունակող սպառազինության օգտագործման կապակցությամբ վարժություններ փոխանցելու նպատակով, մի խումբ անգլիախոս փորձագետներ Իդլիբ են մեկնել»:

Ռուս պաշտոնատարի ընդգծմամբ, ահաբեկիչները սիրիացի մի խումբ քաղաքացիների Իդլիբ նահանգի հյուսիսից փոխադրել են այս տարածք և նպատակ ունեն նրանց ցուցադրել իրենց նկարահանումներում:

«Համաձայն մշակված ծրագրի, քիմիական հարձակման ներկայացումը բեմադրվելուց հետո, Սիրիայի բանակը մեղադրվելու է քիմիական հարձակում իրականացնելու մեջ, որի հետո «Սպիտակ սաղավարտակիրներ»-ի խմբի անդամները ձևացնելով, թե օժանդակություն է ցուցաբերում տեղացի բնակիչներին, իրականացնելու է այս սցենարում իր դերակատարությունը»,-հայտարարել է Կոնաշենկովը:

Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը կիրակի գիշեր արձագանքելով Դոմասկոսի կողմից քիմիական սպառազինության օգտագործման կապակցությամբ ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի վերջին  հայտարարությանը նշել է. «Սիրիան երբեք քիմիական զենքեր չի օգտագործել ռ չի օգտագործելու»: