Բաղդադում կայացել է Սիրիայի անվտանգության հարցով քառյակ երկրների հանդիպումը
Շաբաթ օրը Բաղդադում կայացել է Իրաքի, Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության փոխնախարարների ներկայությամբ Սիրիայի անվտանգության հարցով քառյակ կոմիտեի հանդիպումը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ հանդիպումը, որը առաջին անգամ անցկացվեց չորս երկրների բարձրագույն զինվորական պաշտոնյաների մակարդակով, քննարկվեց ահաբեկչության դեմ պայքարի վերջին ռազմավարությունը, հատկապես Սիրիայում:
Հանդիպման շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի շտաբի միջազգային հարցերով տեղակալ գեներալ Ղադիր Նեզամիփուրն ասել է. «Այդ համագործակցությունը կարող է զգալի ազդեցություն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում»:
Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը, Սիրիան և Իրաքը, 2015 թ.-ից ի վեր ձևավորել են ահաբեկչության դեմ պայքարի չորս կոալիցիա: Առայժմ չորս երկրները պարբերաբար անցկացրել են քառակողմ հանդիպումներ:
Սիրիայի և Իրաքի բանակները վերջերս կարողացել են ԻԻՀ և ռուսական խորհրդականների օգնությամբ երկու երկրներում պարտության մատնել ԻԼԻՊ ահաբեկչական խմբին :