Սիրիայի Իդլիբում ռազմական նոր գործողություն չի իրականացվի. Ռուս պաշտոնյա
Չնայած Սիրիայի Իդլիբ նահանգում ահաբեկչական խմբերի գլխավոր հենակետի դեմ գործողություն սկսելու Սիրիայի իշխանությունների պնդմանը, Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ սիրիական ուժերը Իդլիբում ռազմական նոր գործողություն չեն իրականացնի:
Ռուսաստանի «Ինթերֆաքս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն նման հայտարարություն է կատարել Սիրիայում ընդդիմությանը պետական ուժերից առանձնացնելու նպատակով Իդլիբում ապառազմականացված տարածք ստեղծելու շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունից հետո:
«Նկատի առնելով առկա պայմանները և Իդլիբի գործողության ընթացքում մարդկային կորստի հավանականությունը, Իդլիբում ահաբեկիչների դեմ գործողությունը սիրիական ուժերի առաջնահերթությունը չի համարվում»,-հավելել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը հայտարարեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ սիրիական ընդդիմության և պետական ուժերի միջև ապառազմականացված տարածք ստեղծելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգը ահաբեկչական խմբերի կողմից գրավված է մնում և Սիրիայի իշխանությունները մտադիր են այդ նահանգն ազատել տարածաշրջանի որոշ երկրների և արևմուտքի աջակցությունը վայելող ահաբեկիչների բռնազավթումից: