Սիրիայի հետ Իրաքի սահմանին ամերիկյան զորուժ է տեղակայվել
Իրաքյան աղբյուրները տեղեկացրել են Սիրիայի հետ Իրաքի սահմանին գտնվող «Ալ-Ղաեմ» անցակետի մերձակայքում ամերիկյան ուժերի տեղակայման մասին:
Իրաքի «Ալ-Նահրեյն» կայքի հաղորդման համաձայն, Իրաքի արևմտյան Ալ-Անբար նահանգում անվտանգության մի աղբյուր ուրբաթ օրը հայտարարել է, որ ամերիկացի ուժերը երկու օր առաջվանից սկսած տեղակայվում են Սիրիայի հետ սահմանակից Ալ-Անբար նահանգում:
Համաձայն այս հաղորդման, մինչ այսօր ռազմական որևէ գործողություն չի իրականացվել Ալ-Անբարի անապատում:
Իրաքյան աղբյուրը նաև հավելել է. «Ալ-Անբար նահանգի անապատում տեղակայված են «Ալ-Հաշդ Ալ-Շաաբի»-ի և իրաքյան այլ ռազմական խմբերի ուժերը, որոնք ապահովում են «Ալ-Ղաեմ» անցակետի անվտանգությունը»:
Ամերիկյան ուժերը, որ իրարահաջորդ պարտությունների ու ձախողմների պատճառով 2011 թվականին պարտավորվեցին լքել Իրաքի տարածքը, 2014 թվականին ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով, միջազգային կոալիցիա գլխավորելով, կրկին Իրաք վերադարձան:
Իրաքում ԻԼԻՊ-ի ներկայությանը վերջ տալուց հետո ժողովուրդը, ինչպես նաև իրաքյան կուսակցությունները, գործիչներն ու ԶԼՄ-ները, նշելով, որ Իրաքում օտարների ռազմական ներկայության պատրվակ այլևս չկա, պահանջում են իրենց երկրից ամերիկացի զորայինների հեռացումը: