Եվրոպան քննադատում է INF-ից դուրս գալու Թրամփի որոշումը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի որոշումը INF-ից դուրս գալու մասին դժգոհության պատճառ է դարձել եվրոպական երկրների համար:
«Սպուտնիկ»-ի հաղորդման համաձայն, Սերգեյ Լավրովն ասել է.«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը միջին և փոքր հեռահարության միջուկային հրթիռների արգելման պայմանգրից առանց ՆԱՏՕ-ի անդամների հետ համաձայնեցման է եղել»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նաև ասել է, որ ԱՄՆ-ի և Սովետական Միության միջև INF-ի պայմանգրի ստորագրության ժամանակ ներկ են եղել նաև ՆԱՏՕ-ի որոշ անդամ երկրների կողմից ներկայացուցիչներ:
«Սպուտնիկ»-ի հաղորդման համաձայն, Գերմանացիները համոզված են որ ամերիկյան հրթիռների տեղակայումը Եվրոպայում վտանգում է մայրցամաքի կայունությունը:
ԱՄՆ-ի կառավարության կողմից միջին և փոքր հեռահարության միջուկային հթրիռների արգելման կոնվենցիայից (ԻՆՖ) դուրս գալու որոշումը և Եվրոպայում նոր հրթիռներ տեղադրելու մտադրություններըհասարակական կարծիքի մտավախություն են առաջացրել Գերմանիայում:
Գերմանացիները կարծում են, որ Եվրոպան չպետք է գործիք դառնա Սպիտակ Տան քաղաքականության իրականացման համար: