Չինաստանը հերքել է ԱՄՆ-ի տնտեսական տվյալները ձեռք բերելու վերաբերյալ մեղադրանքը
Չինաստանի ԱԳՆ մամլո քարտուղարը մերժել է տնտեսական լրտեսության վերաբերյալ Վաշինգտոնի կողմից այդ երկրի դեմ հնչեցրած մեղադրանքը :
Ուրբաթ օրը Պեկինում կայացած մամլո ասուլիսում, Լու Քանգը կոչ է արել ԱՄՆ-ին ներկայացնել այն փաստը, որ Չինաստանը ներգրավված է ԱՄՆ-ում մի գործարանի տնտեսական լրտեսության մեջ:
Չինաստանի ԱԳՆ մամուլի խոսնակն ասել է. «Եթե Միացյալ Նահանգները իսկապես մտահոգված է, պետք է շոշափելի ապացույցներ ներկայացնի»:
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև փոխադարձ մաքսատուրքեր սահմանվեցին այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 25 և 10 տոկոսներով բարձրացրեց որոշ երկրներից՝ ներառյալ Չինաստանից ներկրվող պողպատի և ալյումինի մաքսատուրքերը:
Չինաստանը և ԱՄՆ-ն արդեն մաքսային սակագներ են սահմանել շուրջ երեք հարյուր միլիարդ դոլարի արտադրանքի համար: