Նոյեմբեր 04, 2018 16:56 Asia/Tehran
  • Պուտինն զգուշացրել է աշխարհում ռազմավարական հավասարակշռության փոփոխմանն ուղղված ջանքերի կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն զգուշացրել է աշխարհում ռազմավարական հավասարակշռության փոփոխմանն ուղղված որոշ երկրների ջանքերի ու քայլերի կապակցությամբ:

Ռուսաստանի Հետախուզական գլխավոր վարչության (ՀԳՎ-GRU) 100-ամյա հոբելյանի առիթով հղած ուղերձում, զգուշացնելով աշխարհում լարվածությունների սրման ու  բախումների տարածման և ռազմավարական հավասարակշռության փոփոխման նպատակով հրահրիչ քայլեր իրականացվելու կապակցությամբ, Վլադիմիր Պուտինը կարևորել է  այդ իրավիճակին դիմակայելու հարցում Ռուսաստանի հետախուզական կազմակերպությունների դերը:

Պաշտպանելով Սիրիայի նկատմամբ Մոսկվայի դիրքորոշումը, Պուտինը բարձր է գնահատել Սիրիայում ահաբեկչության դեմ մղվող պատերազմում Ռուսաստանի հետախուզական կազմակերպությունների դերը: «Ռուսաստանի հետախուզական կառույցները որոշիչ դեր են ունեցել Սիրիայում ահաբեկիչներին կոտորելու և այդ երկրում խաղաղության վերականգնմանը նպաստելու հարցում». ընդգծել է Պուտինը:

Նա հավելել է.«Ահաբեկիչներն ու ծայրահեղականները, որոնք փորձում են շահարկել աշխարհում ընթացող հակամարտությունները, ջանքեր են գործադրել Սիրիայում  խռովություններ առաջացնելու  և բռնություններ հրահրելու ուղղությամբ, սակայն ձախողել  են»:

Ռուսաստանը համոզված է, որ Սիրիայում տիրող լարվածության գլխավոր պատճառը ԱՄՆ-ն է, և  այդ երկրի կողմից Սիրիայի օրինական կառավարության դեմ ավերիչ քայլեր իրականացնելու գծով ԻԼԻՊ-ին և մյուս ահաբեկչական խմավորումներին  ցուցաբերվող աջակցությունը:

 

 

Պիտակ