Սիոնիստական ռեժիմի սադրանքները չեն ազդելու Իրան-Ռուսաստան համագործակցությունների վրա. Շամխանի
https://parstoday.ir/hy/news/world-i100350-Սիոնիստական_ռեժիմի_սադրանքները_չեն_ազդելու_Իրան_Ռուսաստան_համագործակցությունների_վրա._Շամխանի
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Թեհրանի ու Մոսկվայի միջև համագործակցության մակարդակն ու ընդհանուր դիրքորոշումները վկայում են, որ Սիոնիստական ռեժիմի բացասական դերակատարությունն ու նրանց ապարդյուն ջանքերը չեն կարող ազդել Իրան-Ռուսաստան համագործակցությունների վրա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2018 12:51 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի սադրանքները չեն ազդելու Իրան-Ռուսաստան համագործակցությունների վրա. Շամխանի

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Թեհրանի ու Մոսկվայի միջև համագործակցության մակարդակն ու ընդհանուր դիրքորոշումները վկայում են, որ Սիոնիստական ռեժիմի բացասական դերակատարությունն ու նրանց ապարդյուն ջանքերը չեն կարող ազդել Իրան-Ռուսաստան համագործակցությունների վրա»:

Ալի Շամխանին երկուշաբթի օրը Թեհրանում Սիրիայի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Սահմանադրություն չունեցող և կամ բոլոր պարտավորությունները միակողմանի կերպով ոտնահարող երկրները չեն կարող Սիրիայի ժողովրդի բարին ցանկանալ և  օգնել տարածաշրջանում անվտանգության հաստատմանը»:

«Միջազգային հանրության մոտ ձևավորված կոնսենսուսն օգտագործելով պիտի ձևավորել ու շտապ իրագործել գործընթացներ, որոնք միտված են լինելու վերջ տալու երկրների անկախության դեմ ԱՄՆ-ի կողմից դոլարի վտանգավոր զենքը որպես միջոց ծառայեցվելուն»,-հայտարարել է Շամխանին նշելով, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները հարմար առիթ են ստեղծել միջազգային հանրության համար, որպեսզի վերջ տա ԱՄՆ-ի զոռբայական վերաբերմունքին:

Հանդիպման ժամանակ Լավրենտիևն ընդգծելով Սիրիայում խաղաղության հաստատման քաղաքական գործընթացում Իրանի կառուցողական դերակատարությունն ասել է. «Մինչև լիարժեք կայունության ու անվտանգության հաստատումը, Սիրիայում Թեհրանի ու Մոսկվայի քաղաքական համագործակցության ամրապնդումն ու հարատևումը Ռուսաստանի ցանկությունն է»:

Լավրենտիևը նաև հայտնել է ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների հարցում Իրանի հանդեպ Ռուսաստանի աջակցությունը: