Պատժամիջոցներին զուգահեռ կշարունակենք Ռուսաստանի հետ բանակցությունը. Մոգերինի
https://parstoday.ir/hy/news/world-i100428-Պատժամիջոցներին_զուգահեռ_կշարունակենք_Ռուսաստանի_հետ_բանակցությունը._Մոգերինի
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է. «ԵՄ-ն պատժամիջոցներին զուգահեռ կշարունակի Ռուսաստանի հետ բանակցությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2018 12:50 Asia/Tehran
  • Պատժամիջոցներին զուգահեռ կշարունակենք Ռուսաստանի հետ բանակցությունը. Մոգերինի

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է. «ԵՄ-ն պատժամիջոցներին զուգահեռ կշարունակի Ռուսաստանի հետ բանակցությունը»:

Ֆեդերիկա Մոգերինին չորեքշաբթի օրը Կանադայի Մոնրեալում ուսանողների հետ զրույցի ժամանակ պատասխանելով հակառուսական պատժամիջոցների և 2014 թվականին Ղրիմում  հանրաքվեի ու դրանից հետո այդ թերակղզու Ռուսաստանին կցվելու հետ կապված դեպքերի մասին հարցմանն ընդգծել է. «ԵՄ-Ռուսաստան հարաբերություններն այդ հարցերով չեն սահմանափակվում»:

ԵՆ-ն իր արտաքին նաև անվտանգության հետ կապված քաղաքականության շրջագծում որոշ պարագաներում, այդ թվում ՀԳՀԾ-ի հարցում համագործակցում է Ռուսաստանի հետ, իսկ որոշ հարցերում որոնց շուրջ տարաձայնություն գոյություն ունի Ռուսաստանի հետ երկխոսության մեջ է»,-հավելել է Մոգերինին:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն էներգետիկայի բաժնում Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների մասին ասել է. «Ռուսաստանի գազին եվրոպացիների էներգետիկ կախվածությունը մեծ  է և ԵՄ-ն իր էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման համար  ուղիներ է որոնում»: