Պատժամիջոցներին զուգահեռ կշարունակենք Ռուսաստանի հետ բանակցությունը. Մոգերինի
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է. «ԵՄ-ն պատժամիջոցներին զուգահեռ կշարունակի Ռուսաստանի հետ բանակցությունը»:
Ֆեդերիկա Մոգերինին չորեքշաբթի օրը Կանադայի Մոնրեալում ուսանողների հետ զրույցի ժամանակ պատասխանելով հակառուսական պատժամիջոցների և 2014 թվականին Ղրիմում հանրաքվեի ու դրանից հետո այդ թերակղզու Ռուսաստանին կցվելու հետ կապված դեպքերի մասին հարցմանն ընդգծել է. «ԵՄ-Ռուսաստան հարաբերություններն այդ հարցերով չեն սահմանափակվում»:
ԵՆ-ն իր արտաքին նաև անվտանգության հետ կապված քաղաքականության շրջագծում որոշ պարագաներում, այդ թվում ՀԳՀԾ-ի հարցում համագործակցում է Ռուսաստանի հետ, իսկ որոշ հարցերում որոնց շուրջ տարաձայնություն գոյություն ունի Ռուսաստանի հետ երկխոսության մեջ է»,-հավելել է Մոգերինին:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն էներգետիկայի բաժնում Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների մասին ասել է. «Ռուսաստանի գազին եվրոպացիների էներգետիկ կախվածությունը մեծ է և ԵՄ-ն իր էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման համար ուղիներ է որոնում»: