Լավրովի նախազգուշացումը աշխարհում ահաբեկչության վտանգի շարունակման կապակցությամբ
ՌԴ-ի ԱԳ նախարարն ասել է.«Չնայած ԻԼԻՊ-ի դեմ պատերազմում արձանագրած հաջողություններին, ողջ աշխարհում ահաբեկչությունը դեռևս վտանգավոր է երկրների համար»:
Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդմամբ, չորեքշաբթի օրը Մոսկվայում կայացած աշխարհի տեղեկատվական կազմակերպությունների միջազգային նստաշրջանի ընթացքում, Սերգեյ Լավրովը հավելել է.«Ահաբեկչական խմբերն իրենց ֆինանսական ու սպառազինական աղբյուրներն ըդլայնում են աշխարհում թմրաբիզնեսի ու կազմակերպված հանցագործությունների ոլորտում»:
ՌԴ-ի ԱԳ նախարարը նույնպես ասել է.«Իրաքում ու Սիրիայում գործող ահաբեկչիները դեռևս հովանավորվում են արտերկրից»:
Լավրովը հավելել է.«Ահաաբեկչական խմբերի հնարավորությունները շատ են նվազել, սակայն տարածաշրջանում նրանց դիմադրությունը դեռ չի կոտրվել և այս խնդրի պատճառներից մեկը այդ խմբերին ցուցաբերվող ֆինանսական ու սպառազինական արտաքին աջակցությունն է»:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես ուղերձ հղելով այս նստաշրջանին կոչ է արել ահաբեկիչների ցուցաբերվող աջակցությունները կասեցնելու ելք գտնելու համար փոխվստահության միջավայր ստեղծել երկրների միջև: