ԱՄՆ-ի Սենատը քվեարկության կդնի Արաբիայի հանդեպ կողմնորոշումը
https://parstoday.ir/hy/news/world-i100689-ԱՄՆ_ի_Սենատը_քվեարկության_կդնի_Արաբիայի_հանդեպ_կողմնորոշումը
ԱՄՆ-ի Սենատը քվեարկության է դնելու Եմենի դեմ պատերազմի և Խաշողջիի սպանության պատճառով Արաբիայի հանդեպ վերաբերմունքի մասին բանաձևը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2018 07:13 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի Սենատը քվեարկության կդնի Արաբիայի հանդեպ կողմնորոշումը

ԱՄՆ-ի Սենատը քվեարկության է դնելու Եմենի դեմ պատերազմի և Խաշողջիի սպանության պատճառով Արաբիայի հանդեպ վերաբերմունքի մասին բանաձևը:

Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, հանրապետական սենատոր  Բոբ Քուրքերը կանխատեսել է, որ քվեարկությունը տեղի կունենա մինչև նախքան տարեվերջ:

Քուրքերի ընդգծմամբ, ԱՄՆ-ի օրենսդիրները մտադիր են բանաձև ընդունել, որը կդադարեցնի Եմենի դեմ պատերազմում Արաբիային ցուցաբերվող բոլոր տեսակի աջակցությունները և հնարավոր է, որ նաև արգելի Ռիադին զենքի վաճառքը:

«Սենատորները ինչ-որ միջոց են որոնում Արաբիային հասկացնելու, որ քննադատում են այդ երկրի լրագրողի սպանությունը  և մտահոգ են Եմենի համար»,-հավելել է Քուրքերը: