Մոգերինին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը ՀԳՀԾ-ին
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում «Ճգնաժամերի միջազգային խմբի» («International Crisis Group») նիստում ունեցած ելույթում վերահաստատել է Եվրամիության աջակցությունը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին:
Մոգերինին չորեքշաբթի օրն ասել է.«Եվրոպան, անվտանգության նկատառումներից ելնելով, պահպանում է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը և դա չի անում առևտրային շահերի պատճառով»:
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատարն ապա նշել է.«Եթե հնարավոր լինի պահպանել այս համաձայնությունը, այդ դեպքում կարելի է դրա հիման վրա Իրանի հետ ավելի շատ առաջընթաց արձանագրել Եմենում, Աֆղանստանում, կենտրոնական Ասիայում ու հրթիռային հարցերում»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 8-ին միակողմանիորեն խախտելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում ստանձնած Վաշինգտոնի հանձնառությունները, հայտարարեց միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու և հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու մասին: