Մոգերինին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը ՀԳՀԾ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i100699-Մոգերինին_վերահաստատել_է_Եվրամիության_աջակցությունը_ՀԳՀԾ_ին
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում «Ճգնաժամերի միջազգային խմբի» («International Crisis Group») նիստում ունեցած ելույթում վերահաստատել է Եվրամիության աջակցությունը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2018 13:59 Asia/Tehran
  • Մոգերինին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը ՀԳՀԾ-ին

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում «Ճգնաժամերի միջազգային խմբի» («International Crisis Group») նիստում ունեցած ելույթում վերահաստատել է Եվրամիության աջակցությունը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին:

Մոգերինին չորեքշաբթի օրն ասել է.«Եվրոպան, անվտանգության նկատառումներից ելնելով, պահպանում է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը և դա չի անում  առևտրային շահերի պատճառով»:

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատարն ապա նշել է.«Եթե հնարավոր լինի պահպանել այս համաձայնությունը, այդ դեպքում կարելի է դրա հիման վրա Իրանի հետ  ավելի շատ առաջընթաց արձանագրել  Եմենում, Աֆղանստանում, կենտրոնական Ասիայում ու հրթիռային հարցերում»:  

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 8-ին միակողմանիորեն խախտելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում ստանձնած Վաշինգտոնի հանձնառությունները, հայտարարեց միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու և հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու մասին: