Եվրամիությունը պատրաստվում է ընդհանուր հետախուզական դպրոց ստեղծել
Եվրամիության անդամ 25 երկրների պաշտպանության նախարարները հավանություն են տվել ընդհանուր հետախուզական դպրոցի ստեղծման նախագծին:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Եվրամիության անդամ 25 երկրների պաշտպանության նախարարները, երկուշաբթի օրը, ռազմական դաշինքի շրջանակում, հավանություն են տվել ընդհանուր հետախուզական դպրոցի ստեղծման նախագծին:
Բացառությամբ Դանիայի, Մալթայի և Բրիտանիայի, ԵՄ-ի անդամ բոլոր երկրների պաշտպանության նախարարները նաև անվտանգության և պաշտպանության հարցերով մշտական համագործակցության ծրագրի (PESCO) շրջանակում, հավանություն են տվել 16 նոր պաշտպանական նախագծերին։ Նախագծերն անդրադառնում են այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են կիբերպաշտպանությունը, ցամաքում, ծովում և օդում նախապատրաստությունը, ներուժի զարգացումը և օպերատիվ պատրաստությունը։
Նախագծի իրականացմամբ կզբաղվեն Հունաստանն ու Կիպրոսը։
Ընդհանուր հետախուզական դպրոցը ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անվտանգության ու հետախուզական ծառայությունների համագործակցությամբ, կզբաղվի ԵՄ երկրների հատուկ ծառայությունների աշխատակիցների նախապատրաստմամբ։
Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան և Իտալիան ևս յուրաքանչյուրն իր հերթին պատասխանատվություններ է ունենալու այդ նախագծի շրջանակում: