Եվրամիությունը պատրաստվում է ընդհանուր հետախուզական դպրոց ստեղծել
https://parstoday.ir/hy/news/world-i100936-Եվրամիությունը_պատրաստվում_է_ընդհանուր_հետախուզական_դպրոց_ստեղծել
Եվրամիության անդամ 25 երկրների պաշտպանության նախարարները հավանություն են տվել ընդհանուր հետախուզական դպրոցի ստեղծման նախագծին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2018 14:23 Asia/Tehran
  • Եվրամիությունը պատրաստվում է  ընդհանուր հետախուզական դպրոց ստեղծել

Եվրամիության անդամ 25 երկրների պաշտպանության նախարարները հավանություն են տվել ընդհանուր հետախուզական դպրոցի ստեղծման նախագծին:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Եվրամիության անդամ 25 երկրների պաշտպանության նախարարները, երկուշաբթի օրը, ռազմական դաշինքի շրջանակում, հավանություն են տվել ընդհանուր հետախուզական դպրոցի ստեղծման նախագծին:

Բացառությամբ Դանիայի, Մալթայի և Բրիտանիայի, ԵՄ-ի անդամ բոլոր երկրների պաշտպանության նախարարները նաև  անվտանգության և պաշտպանության հարցերով մշտական համագործակցության ծրագրի (PESCO) շրջանակում, հավանություն են տվել  16 նոր պաշտպանական նախագծերին։ Նախագծերն անդրադառնում են այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են կիբերպաշտպանությունը,  ցամաքում, ծովում և օդում նախապատրաստությունը, ներուժի զարգացումը և օպերատիվ պատրաստությունը։

Նախագծի իրականացմամբ կզբաղվեն Հունաստանն ու Կիպրոսը։

Ընդհանուր հետախուզական դպրոցը ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անվտանգության ու հետախուզական ծառայությունների համագործակցությամբ, կզբաղվի ԵՄ երկրների հատուկ ծառայությունների աշխատակիցների նախապատրաստմամբ։

Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան և Իտալիան ևս յուրաքանչյուրն իր հերթին պատասխանատվություններ է ունենալու այդ նախագծի շրջանակում: