Կրեմլ.«Ամերիկացի սենատորները չպետք է միջամտեն Ինտերպոլի ղեկավարի ընտրության գործընթացին»
https://parstoday.ir/hy/news/world-i100941-Կրեմլ._Ամերիկացի_սենատորները_չպետք_է_միջամտեն_Ինտերպոլի_ղեկավարի_ընտրության_գործընթացին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը խստորեն քննադատել է մի խումբ ամերիկացի սենատորների, որոնք Թրամփին կոչ են արել թույլ չտալ, որ ռուս թեկնածուն ընտրվի որպես ոստիկանության միջազգային կազմակերպություն՝ ԻՆՏԵՐՊՈԼ-ի ղեկավար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2018 14:54 Asia/Tehran
  • Կրեմլ.«Ամերիկացի սենատորները չպետք է միջամտեն Ինտերպոլի ղեկավարի ընտրության գործընթացին»

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը խստորեն քննադատել է մի խումբ ամերիկացի սենատորների, որոնք Թրամփին կոչ են արել թույլ չտալ, որ ռուս թեկնածուն ընտրվի որպես ոստիկանության միջազգային կազմակերպություն՝ ԻՆՏԵՐՊՈԼ-ի ղեկավար:

«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հստակեցրել է.«Անտարակույս ամերիկացի սենատորների այդ քայլը համարվում է միջամտություն միջազգային կազմակերպության ընտրական գործընթացին»:

Ավելի վաղ, ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական երկու կուսակցությունների մի խումբ պատգամավորներ, մի նամակ հղելով այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփին, վերջինիս կոչ են արել կանխել որպես Ինտերպոլի հաջորդ ղեկավար ռուս թեկնածու  Ալեքսանդր Պրոկոպչուկի ընտրությունը: