ԵՄ-ը և Կենտրոնական Ասիայի երկրներն ընդգծում են ՀԳՀԾ-ի պահպանումը
Եվրաիության և Կենտրոնական Ասիայի երկրների արտգործնախարարները կարևորել են ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը:
Կենտրոնական Ասիայի արտաքին գործերի նախարարների հետ ուրբաթ օրը կայացած համատեղ հանդիպումից հետո, Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկո Մոգերինին ընդգծել է միջուկային համաձայնության պահպանման անհրաժեշտությունը: Նա ասել է.-«Իրանը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ընդհանուր հարևանն է, և ես շնորհակալություն եմ հայտնում արտաքին գործերի նախարարներին, միջոցառմանն աջակցելու համար»:
Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի արտգործնախարարները ողջունեցին նաև Իրանի միջուկային ծրագրերի շարունակական և լիարժեք իրականացումը:
Վերջին օրերին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը դժգոհություն է հայտնել ԱՄՆ-ի ճնշումների վերաբերյալ և Եվրամիության կողմից ֆինանսական մեխանիզմի գործադրման շուրջ:
ԻԻՀ արտգործնախարարն այն պայմաններում է դժգոհություն հայտնել Եվրամիության հատուկ նշանակության մեխանիզմի մասին, երբ Ավստրիան, Լյուքսեմբուրգը և Բելգիան ԱՄՆ-ի ճնշումներից վախենալով, հերքեցին հատուկ ֆինանսական մեխանիզմը:
2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ կառավարությունը ապօրինի քայլով դուր է եկել ՀԳՀԾ-ից և վերականգնել հակաիրանական պատժամիջոցները: