ԵՄ-ը հաստատել է «Բրեքզիթ»-ի վերաբերյալ համաձայնագիրը
https://parstoday.ir/hy/news/world-i101152-ԵՄ_ը_հաստատել_է_Բրեքզիթ_ի_վերաբերյալ_համաձայնագիրը
Չնայած Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու վերաբերյալ Բրյուսելի ու Լոնդոնի միջև եղած տարաձայնությանը, այս միության անդամ պետությունների ղեկավարները հաստատել են «Բրեքզիթ»-ի վերաբերյալ համաձայնագիրը և այն ներկայացրել են Լոնդոնին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2018 13:45 Asia/Tehran
  • ԵՄ-ը հաստատել է «Բրեքզիթ»-ի վերաբերյալ համաձայնագիրը

Չնայած Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու վերաբերյալ Բրյուսելի ու Լոնդոնի միջև եղած տարաձայնությանը, այս միության անդամ պետությունների ղեկավարները հաստատել են «Բրեքզիթ»-ի վերաբերյալ համաձայնագիրը և այն ներկայացրել են Լոնդոնին:

Եվրամիության գագաթնաժողովը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին Բրյուսելում և վերջապես վավերացվել է ԵՄ-ի և Բրիտանիայի միջև  կնքված «Բրեքզիթ»-ի վերաբերյալ համաձայնագիրը:

Համաձայնագիրը փոխանցվելու է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, որպեսզի նա  այն  քվեարկության դնի   երկրի խորհրդարանում (Համայնքների պալատում) :

Եվրամիության ղեկավարներն այն դեպքում են վավերացրել Բրեքզիթի մասին համաձայնագիրը, երբ դրան դեմ է Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների մեծ մասը:

Այսօր նախատեսված է Թերեզի Մեյի հանդիպումը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի և  Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Նրանք խորհրդակցելու են Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագրի շուրջ: