Մոսկվան հետ է կանչել Ուկրաինայում Ռուսաստանի հավտարմատարին
Մոսկվայի եւ Ուկրաինայի միջեւ լարվածության պայմաններում Մոսկվան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանատան հավատարմատարին:
«Ալ-Ջազիրա» կայքի հաղորդման համաձայն, Մոսկվան հետ է կանչել Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանության հավատարմատարին և կոչ է արել Կիևին ապահովել ռուսական դիվանագիտական առաքելության անվտանգությունը:
Անցյալ գիշեր Կիևում Ռուսաստանի դեսպանատան շենքի վրա հարձակում է իրականացվել նռնակով:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Կիևին մեղադրել է Կերչում ահաբեկչական գործողություններ կատարելու համար:
Սերգեյ Լավրովը հավելել է, որ Ուկրաինան խախտել է միջազգային կանոնները վտանգավոր մեթոդներով, որոնք լուրջ վտանգներ են ստեղծել տարածաշրջանում նավերի նորմալ երթևեկության համար:
Այս լարվածությունը սկսվել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ծովային հակամարտություններից հետո:
Ուկրաինայի ռազմածովային ուժերի 3 նավերը, որոնք ավելի վաղ խախտել էին Ռուսաստանի պետական սահմանը, կալանավորվել են Սև ծովում: