Թրամփը սպառնացել է մեկընդմիշտ փակել Մեքսիկայի հետ սահմանը
(last modified Mon, 26 Nov 2018 14:12:15 GMT )
Նոյեմբեր 26, 2018 17:42 Asia/Tehran
  • Թրամփը սպառնացել է մեկընդմիշտ փակել Մեքսիկայի հետ սահմանը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում ներգաղթյալների հանցագործներ անվանելով գրել է, որ մեկընդմիշտ փակելու է Մեքսիկայի հետ սահմանը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թուիթերյան էջում անդրադարձել է ամերիկա-մեքսիկական սահմանին ապօրինի ներգաղթյալների իրավիճակին՝ հայտարարելով, որ «ներգաղթյալներից որևէ մեկն ԱՄՆ մուտք չի գործելու»:

«Մեքսիկան պետք է սահմանից հեռացնի ու իրենց երկրներ ուղարկի Միացյալ Նահանգների պետական դրոշը ծածանող ներգաղթյալներին, որոնցից շատերը հանցագործներ են: Արեք դա ինչով որ ցանկանում եք, բայց այդ մարդիկ ԱՄՆ չեն մտնելու»,-գրել է նախագահը:

«Կոնգրե՛ս, ֆինանսավորի՛ր պատի կառուցումը»,-գրել է Թրամփը՝ նկատի ունենալով Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու վերաբերյալ իր վիճահարույց ծրագիրը, որը չի հաստատվել Կոնգրեսի կողմից: