Գլխուղեղում մարդկանց համար յուրահատուկ նոր հատված են գտել
Պրոֆեսոր Ջորջ Պակսինոսը գլխուղեղում նոր հատված է հայտնաբերել, որը կարող է մարդկանց համար յուրահատուկ լինել:
Այս հայտնագործությունը թույլ է տալիս հասկանալ, որն է պրիմատից մարդու տարբերությունը եւ ինչպես օգնել նեյրոդեգեներատիվ հիհիվանդություններով, օրինակ Պարկինսոնով հիվանդ մարդկանց:
Պրոֆեսորն արդեն վաղուց զբաղվում է գլխուղեղի ուսումնասիրությամբ եւ կազմում է «գլխուղեղի քարտեզը»՝ օգտագործելով վիզուալացման ամենավերջին մեթոդները:
Միայն հիմա նա կարողացել է հաստատել իր կանխատեսումներն այն մասին, որ ուղեղում նոր, նախկինում անհայտ հատված կա:
Ուղեղի հատվածը, որի մասին նշվում է, կապված է մանր մոտորիկայի վերահսկողության հետ: Պրոֆեսորն այդ հատվածն անվել է Endorestiform Nucleus (էնդոռետիձեւային միջուկ):
Այն գտնվում է փոքր ուղեղը ուղեղի ցողունի հետ միացնող հատվածում: Տվյալ հատվածը ինտեգրացնում է տարածական եւ շարժողական տեղեկատվությունը, կարգավորելով մանր մոտորիկան՝ ձեռքերի շարժումները, որոշակի գործողություններ, որոնք թույլ են տալիս պահպանել հավասարակշռությունը եւ կեցվածքը: Պարկինսոնի ժամանակ հենց այդ հատվածն է վնասվում:
Հետաքրքիր է, որ մակակ ռեզուսների եւ այլ ուսումնասիրված կենդանիների ուղեղներում նման հատված չկա. հավանաբար, այն յուրահատուկ է մարդկանց համար:
News.am