Գլխուղեղում մարդկանց համար յուրահատուկ նոր հատված են գտել
https://parstoday.ir/hy/news/world-i101210-Գլխուղեղում_մարդկանց_համար_յուրահատուկ_նոր_հատված_են_գտել
Պրոֆեսոր Ջորջ Պակսինոսը գլխուղեղում նոր հատված է հայտնաբերել, որը կարող է մարդկանց համար յուրահատուկ լինել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2018 16:15 Asia/Tehran
  • Գլխուղեղում մարդկանց համար յուրահատուկ նոր հատված են գտել

Պրոֆեսոր Ջորջ Պակսինոսը գլխուղեղում նոր հատված է հայտնաբերել, որը կարող է մարդկանց համար յուրահատուկ լինել:

Այս հայտնագործությունը թույլ է տալիս հասկանալ, որն է պրիմատից մարդու տարբերությունը եւ ինչպես օգնել նեյրոդեգեներատիվ հիհիվանդություններով, օրինակ Պարկինսոնով հիվանդ մարդկանց:

Պրոֆեսորն արդեն վաղուց զբաղվում է գլխուղեղի ուսումնասիրությամբ եւ կազմում է «գլխուղեղի քարտեզը»՝ օգտագործելով վիզուալացման ամենավերջին մեթոդները:

Միայն հիմա նա կարողացել է հաստատել իր կանխատեսումներն այն մասին, որ ուղեղում նոր, նախկինում անհայտ հատված կա:

Ուղեղի հատվածը, որի մասին նշվում է, կապված է մանր մոտորիկայի վերահսկողության հետ: Պրոֆեսորն այդ հատվածն անվել է Endorestiform Nucleus (էնդոռետիձեւային միջուկ):

Այն գտնվում է փոքր ուղեղը ուղեղի ցողունի հետ միացնող հատվածում: Տվյալ հատվածը ինտեգրացնում է տարածական եւ շարժողական տեղեկատվությունը, կարգավորելով մանր մոտորիկան՝ ձեռքերի շարժումները, որոշակի գործողություններ, որոնք թույլ են տալիս պահպանել հավասարակշռությունը եւ կեցվածքը: Պարկինսոնի ժամանակ հենց այդ հատվածն է վնասվում:

Հետաքրքիր է, որ մակակ ռեզուսների եւ այլ ուսումնասիրված կենդանիների ուղեղներում նման հատված չկա. հավանաբար, այն յուրահատուկ է մարդկանց համար:

News.am