Իրանը պետք է օգտվի ՀԳՀԾ-ի առավելություններից. Հելգա Շմիդտ
https://parstoday.ir/hy/news/world-i101256-Իրանը_պետք_է_օգտվի_ՀԳՀԾ_ի_առավելություններից._Հելգա_Շմիդտ
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի տեղակալն ասել է. «Իրանը պետք է արդյունավետ կերպով օգտվի միջուկային համաձայնության առավելություններից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2018 03:48 Asia/Tehran
  • Իրանը պետք է օգտվի ՀԳՀԾ-ի առավելություններից.  Հելգա Շմիդտ

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի տեղակալն ասել է. «Իրանը պետք է արդյունավետ կերպով օգտվի միջուկային համաձայնության առավելություններից»:

ԻՌՆԱ-ի երեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի տեղակալ Հելգա Շմիդտը, Բրյուսելում գումարված Իրանի ու ԵՄ-ի միջուկային խաղաղասիրական համագործակցությունների երրորդ սեմինարում նշելով, որ սեմինարի կազմակերպումը վկայում է ՀԳՀԾ-ի հանդեպ Եվրոպայի հզոր աջակցության մասին, ասել է. «ԵՄ-ի անդամ 28 երկրները լիարժեք հավատարիմ են ՀԳՀԾ-ին»:

Շմիդտն անդրադառնալով այս համաձայնությունը պաշտպանելու վերաբերյալ եվրոպական կողմերի վերջին հաղորդագրությանը և Եվրոպայի ֆինանսական մասնավոր մեխանիզմի շահագործմանն ուղղված ջանքերին, ընդգծել է. «Քանի դեռ Իրանը կատարում է ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունները և ԱԷՄԳ-ի զեկույցները դա հաստատում են, ԵՄ-ն լիարժեքորեն հավատարիմ կմնա ՀԳՀԾ-ին»:

«Նվաճումներ ու ակնկալիքներ» խորագրով Իրանի ու ԵՄ-ի միջազգային միջուկային համագործակցությունների երրորդ սեմինարը երկուշաբթի և երեքշաբթի օրերի ընթացքում տեղի ունեցավ Բրյուսելում: