ՆԱՏՕ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցել Ռուսաստանի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i101473-ՆԱՏՕ_ն_պատրաստ_է_Ուկրաինայի_հարցով_բանակցել_Ռուսաստանի_հետ
Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ կազմակերպությունը պատրաստ է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև վերջերս ծագած լարվածության կապակցությամբ բանակցել Մոսկվայի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2018 14:58 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցել Ռուսաստանի հետ

Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ կազմակերպությունը պատրաստ է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև վերջերս ծագած լարվածության կապակցությամբ բանակցել Մոսկվայի հետ:

Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, Յենս Ստոլտենբերգը երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Մոսկվային  կոչ է արել ինքնազսպվածություն ցուցաբերել Կերչի նեղուցում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ծագած լարվածության կակապցությամբ: «ՆԱՏՕ-ի անդամները և կազմակերպության դաշնակից երկրները Ուկրաինային ռազմական ու քաղաքական աջակցություն են ցուցաբերում և միաժամանակ փորձում են խաղաղ ելք գտնել ստեղծված լարվածությունը թուլացնելու համար». ասել է Ստոլտենբերգը:

Նշելով, որ  ռուսական ուժերի կողմից ուկրաինական նավերը կանգնեցվելուց հետո Սև ծովում  ընդլայնվել է ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը, Ստոլտենբերգն ասել է.«ՆԱՏՕ-ն Ռուսաստանից պահանջում է ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին ու կալանված նավերը, հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը»: