Եվրոյի հզորացումը՝ Եվրոհանձնաժողովի պատասխանը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ին հրաժարմանը
https://parstoday.ir/hy/news/world-i101558-Եվրոյի_հզորացումը_Եվրոհանձնաժողովի_պատասխանը_ՀԳՀԾ_ից_ԱՄՆ_ին_հրաժարմանը
Ի հետևումն Իրանի հետ միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարման, Եվրոհանձնաժողովը նպատակ ունի միջազգային ասպարեզում հզորացնել եվրոն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2018 03:53 Asia/Tehran
  • Եվրոյի հզորացումը՝ Եվրոհանձնաժողովի պատասխանը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ին հրաժարմանը

Ի հետևումն Իրանի հետ միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարման, Եվրոհանձնաժողովը նպատակ ունի միջազգային ասպարեզում հզորացնել եվրոն:

«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, Եվրոհանձնաժողովը չորեքշաբթի օրը միջազգային փոխանակումներում եվրոյի դերակատարության հզորացման և եվրոն որպես պահեստային արտարժույթ օգտագործելու կապակցությամբ ոչ-պարտադիր առաջարկներ է  ներկայացրել, որոնք նպատակ ունեն մարտահրավեր նետել դոլարին:

Այս նախաձեռնությունն իրականացվում է Իրանի միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարման պատճառով, ինչը եվրոպական խոշոր ընկերություններին պարտադրեց Վաշինգտոնի պատժամիջոցներից զերծ մնալու համար առկախել Իրանի հետ իրենց առևտրական հարաբերությունները: