Ռուսաստան.«Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոփցները ոչ մի արդյունք չեն ունենալու»
Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովն ընդգծել է.«ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներն ապարդյուն են»:
Ալեքսեյ Պուշկովը շաբաթ օրը ԻՌՆԱ-ին տված հարցազրուցյում ասել է.«Իրանն աշխարհի տնտեսության մի մասն է և հնարավոր չէ աշխարհի հետ այս երկրի հարաբերությունները խզել»:
Պուշկովը հավելել է.«ԱՄՆ-ն քաջ գիտակցում է, որ իր անկախության ու ինքնիշխանության իրավունքի վրա պնդող Թեհրանին ուղղված պահանջները լիովին անընդունելի են և Իրանը երբեք դրանց ընթացք չի տալու, ուստի այս երկրին բոյկոտելու քաղաքականություն է որդեգրել:
Ռուս սենատորը հստակեցրել է.«Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի նպատակն է Իրանի ժողովրդի համար ստեղծել տնտեսական խնդրներ, և այնպիսի պայմաններ, որոնք կհանգեցնեն զանգվածային բողոքների և արդյունքում քաղաքական համակարգի փոփոխմանը»: