Ռուսաստան.«Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոփցները ոչ մի արդյունք չեն ունենալու»
https://parstoday.ir/hy/news/world-i101669-Ռուսաստան._Իրանի_նկատմամբ_սահմանված_պատժամիջոփցները_ոչ_մի_արդյունք_չեն_ունենալու
Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովն ընդգծել է.«ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներն ապարդյուն են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2018 13:33 Asia/Tehran
  • Ռուսաստան.«Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոփցները ոչ մի արդյունք չեն ունենալու»

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովն ընդգծել է.«ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներն ապարդյուն են»:

Ալեքսեյ  Պուշկովը շաբաթ օրը ԻՌՆԱ-ին տված հարցազրուցյում ասել է.«Իրանն աշխարհի տնտեսության մի մասն է և հնարավոր չէ աշխարհի հետ այս երկրի հարաբերությունները խզել»:

Պուշկովը հավելել է.«ԱՄՆ-ն քաջ գիտակցում է, որ իր անկախության ու ինքնիշխանության իրավունքի վրա պնդող  Թեհրանին ուղղված պահանջները լիովին անընդունելի են և Իրանը երբեք դրանց ընթացք չի տալու, ուստի այս երկրին բոյկոտելու քաղաքականություն է որդեգրել:

Ռուս սենատորը հստակեցրել է.«Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի նպատակն է Իրանի ժողովրդի համար ստեղծել տնտեսական խնդրներ,  և այնպիսի պայմաններ, որոնք կհանգեցնեն զանգվածային բողոքների և արդյունքում քաղաքական համակարգի փոփոխմանը»: