Թրամփը կրկնում է հակաիրանական ստերը
https://parstoday.ir/hy/news/world-i101905-Թրամփը_կրկնում_է_հակաիրանական_ստերը
Թրամփը կրկնել է Իրանին գումար վճարելու մասին իր հորինած ստերը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 13, 2018 11:57 Asia/Tehran
  • Թրամփը կրկնում է հակաիրանական ստերը

Թրամփը կրկնել է Իրանին գումար վճարելու մասին իր հորինած ստերը:

Կրկնելով իր նախկին հակաիրանական սուտ հայտարարությունները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուիթերյան էջում գրել է.«ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման և դեմոկրատակաները 150 մլրդ. դոլար փող են վճարել ԻԻՀ-ին ու դրա դիմաց ոչինչ չեն ստացել»:

Ասոշիեյթեդ պրես գործակալությունը ավելի վաղ նույնպես գրել էր, որ Թրամփը սիրում է շարունակ պատմել Վաշինգտոնի կողմից 2015թ. ՀԳՀԾ-ի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից Իրանին վճարված միլիարդավոր դոլարների մասին: 

Այս զեկուցի մեջ ասված է.«Այն ինչ Թրամփը խուսափում է ասել, դա է, որ այդ գումարի մեծ մասը պատկանում է Իրանին և այն Իրանին վերադարձնելիք ԱՄՆ-ի պարտքի մի մասն է եղել:

Ասոշիետդ պրեսի զեկույցի մեջ ասված է.«Թրամփը այն դեպքում է խոսում ԻԻՀ-ին 150 մլրդ. դոլար վճարելու մասին, երբ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հաղորդել է, որ նման գումար Իրանին չի վճարվել»: