ԵՄ-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները
Եվրամիության երկրները որոշում են կայացրել ՌԴ-ի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները 6 ամսով երկարաձգելու մասին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Եվրամիության երկրների կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում որոշում են կայացրել ՌԴ-ի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները երկարաձգել Մինսկի համաձայնագրերի իրականացման հարցում զրոյական առաջընթացի պատճառով:
Այս մասին հինգշաբթիօրը Թուիթերում հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
Վերջին տարիներին Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները կապակցել է Ուկրաինայում ճգնաժամի լուծման Մինսկի համաձայնագրի իրականացման հետ: ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները երկարաձգվել են մինչև 2019 թ. հունվարի 31-ը:
Առաջին անգամ ԵՄ-ն 2014 թ. հուլիսի 31-ին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հարցով: