ԵՄ-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/world-i101949-ԵՄ_ը_երկարաձգել_է_Ռուսաստանի_դեմ_սահմանված_տնտեսական_պատժամիջոցները
Եվրամիության երկրները որոշում են կայացրել ՌԴ-ի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները 6 ամսով երկարաձգելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2018 07:35 Asia/Tehran
  • ԵՄ-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները

Եվրամիության երկրները որոշում են կայացրել ՌԴ-ի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները 6 ամսով երկարաձգելու մասին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Եվրամիության երկրների կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում  որոշում են կայացրել ՌԴ-ի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները երկարաձգել Մինսկի համաձայնագրերի իրականացման հարցում զրոյական առաջընթացի պատճառով: 

Այս մասին հինգշաբթիօրը Թուիթերում հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:

Վերջին տարիներին Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները կապակցել է Ուկրաինայում ճգնաժամի լուծման Մինսկի համաձայնագրի իրականացման հետ: ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները երկարաձգվել են մինչև 2019 թ. հունվարի 31-ը: 

Առաջին անգամ ԵՄ-ն 2014 թ. հուլիսի 31-ին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հարցով: