Ռուսաստանը ցանկություն է հայտնել ԵՄ-ի հետ առևտրական գործարքներն իրականացնել եվրոյով
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարն առաջարկել է Մոսկվայի հետ ԵՄ-ի առևտրական գործարքներում չօգտվել դոլարից:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մաքսիմ Օրեշկինը երեքշաբթի օրը նշել է, որ դոլարը Ռուսաստանի և Եվրոպայի միջև պաշտոնական վճարումների միակ համակարգը չէ: Նա ասել է. «Ռուսաստանի արտաքին և եվրոպական երկրների հետ առևտրական փոխանակումներում դոլարի մասնաբաժինը կրճատվում է»:
«Անմշակ ռեսուրսների, այդ թվում նավթի, գազի ու հումքի առևտուրը եվրոյի միջոցով պատճառ կդառնա, որ երկկողմ վճարումներում դոլարի մասնաբաժինը նվազի»,-հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարը:
Օրեշկինն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանի ֆինանսների և տնտեսական զարգացման նախարարություններն ու Կենտրոնական բանկը Ռուսաստանի տնտեսության մեջ դոլարի մասնաբաժնի խիստ կրճատման նախագիծ են ներկայացրել այդ երկրի կառավարությանը:
Որոշ երկրների, այդ թվում Չինաստանի ու Հնդկաստանի հետ Ռուսաստանն առևտուրն իրականացնում է ազգային արժույթների միջոցով և քննարկվում է այդ նախագիծը նաև Իրանի ու Ռուսաստանի առևտրական ու տնտեսական փոխանակումներում կիրառելու հնարավորությունը: