Ռուսաստանը ցանկություն է հայտնել ԵՄ-ի հետ առևտրական գործարքներն իրականացնել եվրոյով
https://parstoday.ir/hy/news/world-i102418-Ռուսաստանը_ցանկություն_է_հայտնել_ԵՄ_ի_հետ_առևտրական_գործարքներն_իրականացնել_եվրոյով
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարն առաջարկել է Մոսկվայի հետ ԵՄ-ի առևտրական գործարքներում չօգտվել դոլարից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2018 01:59 Asia/Tehran
  • Ռուսաստանը ցանկություն է հայտնել ԵՄ-ի հետ առևտրական գործարքներն իրականացնել եվրոյով

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարն առաջարկել է Մոսկվայի հետ ԵՄ-ի առևտրական գործարքներում չօգտվել դոլարից:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մաքսիմ Օրեշկինը երեքշաբթի օրը նշել  է, որ դոլարը Ռուսաստանի և Եվրոպայի միջև պաշտոնական վճարումների միակ համակարգը չէ: Նա ասել է. «Ռուսաստանի արտաքին և եվրոպական երկրների հետ առևտրական փոխանակումներում դոլարի մասնաբաժինը կրճատվում է»:

«Անմշակ ռեսուրսների, այդ թվում նավթի, գազի ու հումքի առևտուրը եվրոյի միջոցով պատճառ կդառնա, որ երկկողմ վճարումներում դոլարի մասնաբաժինը նվազի»,-հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարը:

Օրեշկինն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանի ֆինանսների և տնտեսական զարգացման նախարարություններն ու Կենտրոնական բանկը Ռուսաստանի տնտեսության մեջ դոլարի մասնաբաժնի խիստ կրճատման նախագիծ են ներկայացրել այդ երկրի կառավարությանը:

Որոշ երկրների, այդ թվում Չինաստանի ու Հնդկաստանի հետ Ռուսաստանն առևտուրն իրականացնում է ազգային արժույթների միջոցով և քննարկվում է այդ նախագիծը նաև Իրանի ու Ռուսաստանի առևտրական ու տնտեսական փոխանակումներում կիրառելու հնարավորությունը: