ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանն ուղղված Պորոշենկոյի նոր նախաձեռնությունը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր երկրի խորհրդարանին կոչ է արել մինչև գարուն, երկրի Սահմանադրության մեջ ներառել Եվրամիությանը և Հյուսիս-ատլանտյան դաշինքի կազմակերպությանը՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու հարցը:
Ինչպես հաղորդում է Չինաստանի «Շին հուա» լրատվական գործակալությունը, Պյոտր Պորոշենկոն հինգշաբթի օրը իր Ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես ջանքեր կգործադրեմ, որպեսզի Ուկրաինայի գերագույն խորհուրդը 2019 թվականի փետրվարին վավերացնի ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանն ուղղված սահմանադրական բարեփոխումները»:
Ուկրաինայի կառավարությունը վերջին չորս տարիների ընթացքում այդ երկրի արևելյան հատվածում տիրող ճգնաժամին դիմակայելու նպատակով և Ռուսաստանի հետ ունեցած լարվածությունների պատճառով, փորձել է ավելի մոտենալ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, սակայն ո՛չ ՆԱՏՕ-ն և ո՛չ էլ Եվրամիությունը, պատրաստ չեն կարճ ժամանակամիջոցում համաձայնել երկու կազմակերպություններին այդ երկրի անդամակցությանը: