ԵՄ-ն անօրինական է համարել Սիոնիստական ռեժիմի քաղաքավանների կառուցումը
https://parstoday.ir/hy/news/world-i102505-ԵՄ_ն_անօրինական_է_համարել_Սիոնիստական_ռեժիմի_քաղաքավանների_կառուցումը
ԵՄ-ն մի հաղորդագրությամբ Հորդանան գոտի արևմտյան ափին 2191 միավորներով սիոնիստական քաղաքավաններ կառուցելու ուղղությամբ տարվող աշխատանքն անօրինական է համարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2018 00:33 Asia/Tehran
  • ԵՄ-ն անօրինական է համարել Սիոնիստական ռեժիմի քաղաքավանների կառուցումը

ԵՄ-ն մի հաղորդագրությամբ Հորդանան գոտի արևմտյան ափին 2191 միավորներով սիոնիստական քաղաքավաններ կառուցելու ուղղությամբ տարվող աշխատանքն անօրինական է համարել:

Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի  գրասենյակը, հինգշաբթի օրը մի հաղորդագրությամբ ընդգծելով, որ Իսրայելի քաղաքավաններ կառուցելու նախագծի հանդեպ այս միության դիրքորոշումն անփոփոխ է մնում, հավելել է, որ Պաղեստինի զավթված տարածքներում Սիոնիստական ռեժիմի քաղաքավաններ կառուցելը հակադում է միջազգային բանաձևերին:

«Իսրայելի քաղաքավանների կառուցման շարունակվելը վնասում է տարածաշրջանում խաղաղության գործընթացին»,-նշված է ԵՄ հաղորդագրության մեջ:

Հակառակ  ԱՄՆ-ին, որ Դոնալդ Թրամփի իշխանության հասնելով համակողմանի կերպով աջակցություն է ցուցաբերում Թել Ավիվին, ԵՄ-ն Պաղեստինի հարցում Սպիտակ տնից տարբերվող քաղաքականություն է որդեգրել:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում և պաղեստինյան տարածքների էթնիկական ու աշխարհագրական կառույցը հօգուտ սիոնիստների փոխելու նպատակով Թելավիվն ԱՄՆ-ի աջակցությամբ թափ է հաղորդել զավթված տարածքներում սիոնիստական քաղաքավանների ընդլայնման ծրագրի գործադրմանը: