ԵՄ-ն անօրինական է համարել Սիոնիստական ռեժիմի քաղաքավանների կառուցումը
ԵՄ-ն մի հաղորդագրությամբ Հորդանան գոտի արևմտյան ափին 2191 միավորներով սիոնիստական քաղաքավաններ կառուցելու ուղղությամբ տարվող աշխատանքն անօրինական է համարել:
Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակը, հինգշաբթի օրը մի հաղորդագրությամբ ընդգծելով, որ Իսրայելի քաղաքավաններ կառուցելու նախագծի հանդեպ այս միության դիրքորոշումն անփոփոխ է մնում, հավելել է, որ Պաղեստինի զավթված տարածքներում Սիոնիստական ռեժիմի քաղաքավաններ կառուցելը հակադում է միջազգային բանաձևերին:
«Իսրայելի քաղաքավանների կառուցման շարունակվելը վնասում է տարածաշրջանում խաղաղության գործընթացին»,-նշված է ԵՄ հաղորդագրության մեջ:
Հակառակ ԱՄՆ-ին, որ Դոնալդ Թրամփի իշխանության հասնելով համակողմանի կերպով աջակցություն է ցուցաբերում Թել Ավիվին, ԵՄ-ն Պաղեստինի հարցում Սպիտակ տնից տարբերվող քաղաքականություն է որդեգրել:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում և պաղեստինյան տարածքների էթնիկական ու աշխարհագրական կառույցը հօգուտ սիոնիստների փոխելու նպատակով Թելավիվն ԱՄՆ-ի աջակցությամբ թափ է հաղորդել զավթված տարածքներում սիոնիստական քաղաքավանների ընդլայնման ծրագրի գործադրմանը: