Եվրոպան ու ԱՄՆ-ն տառապում են իշխանության բարձր օղակներում կոռուպցիայից
ԱՄՆ-ում սոցհարցման մասնակիցների երկու երրորդը, իսկ Ֆրանսիայում ավելի քան կեսը համոզմունք է հայտնել, որ իրենց երկրների իշխանական վերջին շերտերում կոռուպցիա գոյություն ունի:
Համաձայն «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման, ֆրանսիական «ifop» հաստատությունն Ատլանտյան օվկիանոսի երկու ափերին նոր հարցում անցկացնելով պարզել է, որ իշխանական կոռուպցիայի բացակայության մասին հավանկող երկրների քաղաքացիները անհրաժեշտաբար նման հայացք չունեն իրենց երկրի հանդեպ:
ԱՄՆ-ում, Բրիտանիայում, Ֆրանսիայում ու Գերմանիայում անցկացված այս սոցհարցման ընթացքում հարցվողների երկու երրորդն ԱՄՆ-ում, իսկ ավելի քան կեսը Ֆրանսիայում պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում իր երկրի իշխանական վերին շերտերում կոռուպցիայի չափերը, պատասխանել է՝ «շատ բարձր»:
Այս հարցման արդյունքների համաձայն Գերմանիայում, Բրիտանիայում ու Ֆրանսիայում հարցվողների ավելի քան մեկ երրորդն իր երկրի իշխանական օղակներում կոռուպցիայի չափը «միջակ» է գնահատել:
Այս հարցման ընթացքում հարցվողների միայն մեկ հինգերորդն է համոզմունք հայտնել, որ իր երկրի իշխանությունների մոտ կոռուպցիայի ռիսկը «թույլ» է: