Bild. Մերկելը հաքերային հարձակման զոհ է դարձել
https://parstoday.ir/hy/news/world-i102793-bild._Մերկելը_հաքերային_հարձակման_զոհ_է_դարձել
Գերմանիայում հաքերային հարձակման զոհ են դարձել կառավարության եւ կուսակցության անդամները, լրագրողները, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին գրում է Bild-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Հունվար 04, 2019 14:56 Asia/Tehran
  • Bild. Մերկելը հաքերային հարձակման զոհ է դարձել

Գերմանիայում հաքերային հարձակման զոհ են դարձել կառավարության եւ կուսակցության անդամները, լրագրողները, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին գրում է Bild-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Նշվում է, որ հարձակումները շարունակվել են մինչեւ հոկտեմբերի վերջը: Դեռ հստակ չի պարզվել, թե երբ են դրանք սկսվել եւ ով է դրանք կազմակերպել:

Ընդ որում չի բացառվում, որ հարձակումներին առնչություն ունեն Ռուսաստանը եւ Չինաստանը:

Բացի այդ, հնարավոր է, որ ռուսական կողմը համագործակցել է գերմանական աջ արմատական խմբավորումների հետ:

Ըստ տեղեկատվության, ներկայումս հաքերները համացանցում հրապարակել են գողացված տեղեկատվության միայն մի մասը:

Համացանցում հայտնվել են բջջային հեռախոսների համարները, անձնական էլեկտրոնային փոստի հասցեները, պաշտոնական եւ մասնավոր նամակագրությունը, գաղտնաբառերը, անձնական նկարները եւ փաստաթղթերը:

Հարձակման զոհերից մեկը դարձել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է Gazeta-ն:

News.am