Մամուլի տեսություն 06-01-2019
Ալ-Ահրամ.«ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կայսրությունը փլուզվել է»
Ջոմհուրի Էսլամի
Ալ-Ահրամ.«ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կայսրությունը փլուզվել է»
Եգիպտացի վերլուծաբան Ջամալ Զահրանը գրել է.«Սիրիայից դուրս գալու ԱՄՆ որոշման գլխավոր պատճառը եղել է մարդկային ու նյութական մեծ կորուստը»: Զահրանը նշել է, որ կանխատեսելի էր, որ ներքին խնդիրների կողքին, Թրամփին անհանգստացնում էին նաև իրեն պաշտոնից հեռացնելու հետ կապված սպառնալիքները և սպասվող ընտրություններով որոշվող նրա ճակատագիրը: Այս բոլորը բերեցին նրան, որ նա որոշեց զորքերը դուրս բերել Սիրիայից, քանի որ նա պետք է խաղաղ պայմաններում անցկացնի նախագահության երրորդ տարին: Զորքերը Սիրիայից հանելու որոշմամբ, Թրամփը կկարողանա հսկայական գումարներ խնայել , նաև կանխել ավելի մեծ թվով մարդկային կորուստները: Այդպիսով նա կանխելու է ոչ միայն իր երկրի, այլև ԻԼԻՊ-ի ուժերի կորուստները: Ըստ եգիպտացի վերլուծաբանի, պատմության ընթացքում ԱՄՆ հանրային կարծիքը մեծ նշանակություն է ունեցել նման ճակատագրական որոշումներում , ինչպես եղավ Վիետնամից հեռանալու դեպքում, երբ ամերիկյան հասարակությունը Նիքսոնին, ապա Ջոնսոնին պարտադրեց մասնակցել փարիզյան բանակցություններին: Ուրեմն այս որոշման թիկունքում են ներքին գործոնները, Թրամփի անձնական շահերը, նաև ևս չորս տարի ԱՄՆ նախագահի աթոռը պահելու Թրամփի վճռակամությունը:
Զահրանը վերջում անդրադարձել է Դիմադրության առանցքի հեղինակությանը, որը կոտրեց տարածաշրջանում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կայսրությունը:
Արման
Էմիրությունների մամուլն Իրանի մասին
Խոսքի մակարդակում ֆուտբոլն ու քաղաքականությունն առանձին կատոգորիաներ են, սակայն իրականում և նվազագույնը Միջին Արևելքում, դա այսպես չէ: Ասիայի չեմպիոնական լիգան տարիներ շարունակ Իրանի և Արաբիայի ազգային հավաքականների մրցությունները կազմակերպում է անկողմնակալ դաշտում: Պատճառը երկու երկրի միջև քաղաքական տարաձայնություններն են: Վերջերս քաղաքական այս խաղի մասնակից է դարձել նաև Էմիրությունները, որն էլ անուշադրության է մատնում չեմպիոնական գլխավոր հավակնորդին: Թեև դա Իրանի համար նորություն չէ, սակայն ինչպես պարտադրում են հյուրընկալության սկզբունքները, արդարություն պետք է լինի բոլոր ոլորտներում: Հակառակ Էմիրությունների լրատվամիջոցների, Կատարի ու Իրաքի լրատվամիջոցներն ու մամուլը պաշտպանել են Իրանի ազգային հավաքականին:
Էբթեքար
Աֆղանստանի խաղաղության բանալին ՝ Թեհրանում
Հաշվի առնելով այն փաստը, որ Աֆղանստանի ազգային միասնության կառավարությյունն ընդառաջել է որպես ազդեցիկ ուժ թալիբների պաշտոնականացումը, կառավարության կազմում այդ աշխարհազորային խմբի ընդգրկումը կարող է բերել վերջիններիս գաղափարախոսական էության փոփոխությանը:
ԻԻՀ ԱԳ նախարարության տեղակալ Աբբաս Էրաղչիի այցը Աֆղանստան, կայացել է նման հանգամանքներում: Այցին նախորդել էր թալիբների ներկայացուցիչների հետ Թեհրանում կայացած Էրաղչիի հանդիպումը, որտեղ նշվել է, որ Աֆղանստանի տարածքի կեսը գտնվում է թալիբների հսկողության տակ: Կարևորվել են նաև նրանց հետ բանակցությունները: Ինչպես տեղեկացրել է Իրանի արտաքին գերատեսչության խոսնակը, թալիբների հետ հանդիպումը խմբի հետ համաձայնություն չի նշանակում և դա միմիայն Քաբուլի կառավարության ու թալիբների միջև բանակցության եզրեր գտնելու փորձ է համարվում:
Իրան-Թալիբան բանակցության հարցն առաջ է քաշվում այն դեպքում, երբ Աֆղանստանի ներքին զարգացումների բոլոր դերակատարներն են եղել նախաձեռնողները: Աֆղանստանի անկայուն իրավիճակի պատճառով, այդ երկրի կառավարությունը լարված տարի է թողել թիկունքում, այնուամենայնիվ նախաձեռնելով թալիբների հետ բանակցությունը: Թալիբների հայտարարությամբ, Քաբուլի կառավարությունը արտաքին ուժերի դրածոն է և քանի դեռ այդ երկրում ներկա են արտասահմանյան զորքերը, բանակցության մասին խոսք լինել չի կարող:
Նման պայմաններում, Աֆղանստանի կառավարության, թալիբների ու հարևան երկրների ընդհանուր թշնամին ԻԼԻՊ-ն է: Ուստի Իրանի հետ թալիբների բանակցությունը կարող է հակակշռի տակ առնել ԻԼԻՊ-ի քայլերը:
a1plus.am
Թրամփը սպառնում է երկարատև փակ կառավարությամբ և արտակարգ դրության հայտարարությամբ
Նախագահ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարության ֆինանսավորման դադարեցումը կարող է տևել ամիսներ կամ տարիներ: Այս հայտարարությանը նախորդել էին անհաջող բանակցությունները դեմոկրատների հետ, որոնք համաձայն չեն Թրամփի վարչակազմին տրամադրել 5,6 միլիարդ դոլար` Մեքսիկայի հետ սահմանային պատ կառուցելու համար:
Դեմոկրատ առաջնորդների հետ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից հետո, նախագահ Թրամփը սպառնացել է, որ կարող է հայտարարել արտակարգ դրություն և պատը կառուցել առանց Կոնգրեսի համաձայնության:
Հիշեցնենք, որ կառավարության մասնակի փակման արդյունքում, շուրջ 800 հազար պետծառայողներ չեն վճարվում, իսկ դաշնային կառավարության մեկ քառորդը չի գործում արդեն երկու շաբաթ:
Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը հայտարարել է, որ դեմոկրատները հանդիպման ժամանակ կոչ են արել նախագահին վերսկսել կառավարության ֆինանսավորումը, որին ի պատասխան, ըստ սենատորի, նախագահը նշել է, որ կառավարությունը կարող է մնալ փակ բավականին երկար ժամանակ:
Նախագահը հաստատել է այս խոսքերը, սակայն դրական է գնահատել հանդիպումը դեմոկրատների հետ:
Իր հերթին Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ խոսնակ Նենսի Փելոսին ընդգծել է, որ դեմոկրատները ներկայացրել են նախագահին իրենց դիրքորոշումը, ըստ որի՝ այս խնդիրը չի կարող ստանալ լուծում փակ կառավարության պայմաններում: Խոսնակն հայտնել է, որ կողմերը համաձայնվել են շարունակել քննարկումներն այս հարցի շուրջ:
Ըստ Ռոյթերս գործակալության և Ipsos-ի անցկացրած հարցումների, հանրության 50 տոկոսը մեղադրում է նախագահ Թրամփին կառավարության ֆինանսավորման դադարեցման մեջ: Հարցման մասնակիցների 7 տոկոսը մեղադրում են այս հարցում հանրապետական օրենսդիրներին, իսկ 32 տոկոսը գտնում են, որ այս իրավիճակում մեղավոր են դեմոկրատ օրենսդիրները: