Գերմանական զենքի արտահանումը Սաուդյան Արաբիա և Թուրքիա, աճել է
2018 թվականին զգալիորեն ավելացել է գերմանական զենքի արտահանումը Թուրքիա և Սաուդյան Արաբիա
Գերմանական Die Welt օրաթերթը գրում է, որ 2018 թ-ին այդ երկրի զենքի արտահանումը Սաուդյան Արաբիա և Թուրքիա, կտրուկ աճել է:
Զեկույցի համաձայն, 2018 թ. հունվարից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, գերմանական զենքի արտահանումը Սաուդյան Արաբիա կազմել է160 մլն եվրո, ինչը մոտ 50 մլն եվրոյով ավելացել է 2017 թվականի համեմատությամբ:
Ըստ զեկույցի, Գերմանիայի զենքի արտահանումը Թուրքիա, այս ժամանակահատվածում ավելի քան եռապատկվել է: Անցյալ տարվա հոկտեմբերին Թուրքիան գերմանական ընկերություններից 200 մլն եվրո զենք է գնել:
Թուրքիայում սպառազինությունների արտահանման խնդիրը քննադատության է արժանացել, քանի որ Անկարայի կառավարությունը Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողություններ է իրականացնում: