ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հակառուսական հայտարարությունները լարվածություն են ստեղծում. Ռուսաստան
https://parstoday.ir/hy/news/world-i103081-ՆԱՏՕ_ի_գլխավոր_քարտուղարի_հակառուսական_հայտարարությունները_լարվածություն_են_ստեղծում._Ռուսաստան
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ հակառուսական ռազմական սցենար իրագործելու համար ՆԱՏՕ-ի պատրաստության մասին այս կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը լարվածություն է ստեղծում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2019 01:06 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հակառուսական  հայտարարությունները լարվածություն են ստեղծում. Ռուսաստան

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ հակառուսական ռազմական սցենար իրագործելու համար ՆԱՏՕ-ի պատրաստության մասին այս կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը լարվածություն է ստեղծում:

Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ նորվեգական մի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը կորցնի Միջին հեռահարության միջուկային հրթիռների արգելման մասին պայմանագրի (INF) խախտումը սրբագրելու համար փետրվար 2-ի համար նշանակված ժամկետը, ՆԱՏՕ-ն պատրաստ է լինելու օգտվել իր ռազմական կարողությունից:

Համաձայն Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Ռուսաստանի ԱԳ նախարարությունն ուրբաթ օրը հանդես գալով մի հաղորդագրությամբ հայտարարել է. «Մոսկվայի դեմ ռազմական քայլի դիմելու համար ՆԱՏՕ-ի պատրաստության մասին Ստոլտենբերգի հայտարարությունն արգելք է հանդիսանում այդ կապակցությամբ կառուցողական բանակցությունների ճանապարհին»:

Յենս Ստոլտենբերգը նոյեմբերի 30-ին հայտարարեց, որ Ռուսաստանի նոր հրթիռները սպառնում են Եվրոպայի անվտանգությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ հոկտեմբերի 20-ին Ռուսաստանին մեղադրեց Միջին հեռահարության միջուկային հրթիռների արգելման մասին պայմանագրի (INF) խախտման մեջ և հայտարարեց, որ Վաշինգտոնը պատրաստվում է հրաժարվել այդ պայմանագրից: