Լաչինում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերի ներկայացուցիչները
https://parstoday.ir/hy/news/armenia-i249420-Լաչինում_հանդիպել_են_Հայաստանի_ու_Ադրբեջանի_էներգետիկ_համակարգերի_ներկայացուցիչները
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և հայկական «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության, ինչպես նաև Ադրբեջանի էներգետիկայի նախարարության և ադրբեջանական «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչները հանդիպել են։
(last modified 2026-08-25T14:51:11+00:00 )
Օգոստոս 25, 2026 18:11 Asia/Tehran
  • Լաչինում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերի ներկայացուցիչները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և հայկական «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության, ինչպես նաև Ադրբեջանի էներգետիկայի նախարարության և ադրբեջանական «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչները հանդիպել են։

Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Լաչինում (հայկական Բերձոր –խմբ.)։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2 երկրի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները։ Խոսվել է նաև երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին փոխկապակցելու հնարավոր տարբերակների մասին»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո հաստատեց, որ ադրբեջանցի մասնագետները էներգետիկ ոլորտում վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում։ Մինչ այդ այդ մասին հայտնել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` անդրադառնալով TRIPP-ի շրջանակում էներգետիկ ոլորտին։ Այդ վերլուծության ժամանակ որոշվել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարանները։

Փաշինյանը նաև ընդգծեց, որ ՀՀ–ն կարող է էլեկտրաէներգիայի լրացուցիչ պահանջարկ ունենալ, քանի որ մեծ տեմպերով զարգանում են արհեստական բանականության գործարանները, որոնք սպառում են էլեկտրաէներգիայի ծավալներ։