ՀԳՀԾ-ի գործնական դաշտում ԵՄ-ն հաջողություն չի ունեցել. Զախարովա
https://parstoday.ir/hy/news/world-i103085-ՀԳՀԾ_ի_գործնական_դաշտում_ԵՄ_ն_հաջողություն_չի_ունեցել._Զախարովա
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է. «ՀԳՀԾ-ի գործադրման հարցում անկախ լինելու փորձադաշտում ԵՄ-ն հաջողություն չի արձանագրել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2019 04:00 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի գործնական  դաշտում ԵՄ-ն հաջողություն չի ունեցել. Զախարովա

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է. «ՀԳՀԾ-ի գործադրման հարցում անկախ լինելու փորձադաշտում ԵՄ-ն հաջողություն չի արձանագրել»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մարիա Զախարովան ուրբաթ օրը հակադարձելով Իրանի ու Եվրոպայի միջև ֆինանսական մեխանիզմի (SPV) հարցում ԵՄ-ի հապաղմանն, ասել է. «Արտաքին քաղաքականության իրագործման բնագավառում անկախություն չունենալու պատճառով, Եվրոպան ՀԳՀԾ-ի գործնական փորձադաշտում հաջողություն չի արձանագրել»:

Զախարովան նշել է, որ Բրյուսելի ու ԵՄ-ի անդամ երկրների հետ բանակցությունների ժամանակ, Մոսկվան բազմիցս առաջ է քաշել SPV-ի ստեղծման հարցը: Նա հավելել է. «Գերադասելի է, որ ԵՄ-ն միջազգային ասպարեզում անկախ դերակատարություն ունենա»:

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծելով, որ ՀԳՀԾ-ն սոսկ առևտրական կամ երկկողմանի գործարք չէ, այլ բազմակողմ համաձայնություն է, որն ունի ԱԽ-ի հաստատումը և պարտադիր կատարման ուժ ունի, հիշեցրել է. «Մոսկվան կշարունակի միջազգային այս համաձայնության պահպանմանն ուղղված ջանքերը»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին հունվարի 5-ին քննադատելով Իրանի ու Եվրոպայի միջև ֆինանսական մեխանիզմը գործադրման հանձնելու ուղղությամբ ԵՄ-ի հապաղմանն, ընդգծել է. «Իրանի համբերությունը սահման ունի»: