Եվրոպական արդյունաբերական և տնտեսական կենտրոնները սպասում են SPV-ի գործադրմանը
https://parstoday.ir/hy/news/world-i103106-Եվրոպական_արդյունաբերական_և_տնտեսական_կենտրոնները_սպասում_են_spv_ի_գործադրմանը
Ռուս փորձագետը նշել է, որ շատ եվրոպական արդյունաբերական և տնտեսական կենտրոններ սպասում են Իրանի հետ ֆինանսական մեխանիզմի գործադրմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2019 12:03 Asia/Tehran
  • Եվրոպական արդյունաբերական և տնտեսական կենտրոնները սպասում են SPV-ի գործադրմանը

Ռուս փորձագետը նշել է, որ շատ եվրոպական արդյունաբերական և տնտեսական կենտրոններ սպասում են Իրանի հետ ֆինանսական մեխանիզմի գործադրմանը:

Ռուսաստանի քաղաքական, ռազմական և տնտեսական փորձագետ Վլադիմիր Շազինը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է կատարի իր պարտավորությունները ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ:

Շազինը հավելել է, որ եվրոպական ներդրողները և ընկերությունները փորձում են գործադրել ֆինանսական հատուկ մեխանիզմը, որպեսզի կարողանան շարունակել ընդլայնելու իրենց բիզնեսը Իրանի հետ:

Նա ասել է, որ ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանը լիովին հավատարիմ է իր պարտավորությունների կատարմանը, և Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատել է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը Իրանի կենտրոնների ստուգման ժամանակ:

Եվրոպական երկրները խոստացել են պահպանել ապահովել միջուկային համաձայնությունը, ապահովելով  Իրանի տնտեսական շահերը: