ԱՄՆ-ի միջամտությունը Եվրոպա-Ռուսաստան գազային համատեղ նախագծին
https://parstoday.ir/hy/news/world-i103152-ԱՄՆ_ի_միջամտությունը_Եվրոպա_Ռուսաստան_գազային_համատեղ_նախագծին
Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպանը կրկին Բեռլինին զգուշացրել է Nord Stream 2 գազատարի նախագծին մասնակից լինելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2019 14:00 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի միջամտությունը Եվրոպա-Ռուսաստան գազային համատեղ նախագծին

Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպանը կրկին Բեռլինին զգուշացրել է Nord Stream 2 գազատարի նախագծին մասնակից լինելու կապակցությամբ:

Շպիգել շաբաթաթերթի հաղորդման համաձայն, Բեռլինում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը, Nord Stream 2  գազային նախագծին մասնակից գերմանական ընկերություններին սպառնալի նամակ հղելով, հայտարարել է, որ այդ համագործակցությունը շարունակելու դեպքում, ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի նրանց դեմ:

Գերմանիայի արտգործնախարարությունը Գրենելի այդ քայլը դիվանագիտական օրենքներին դեմ է համարել:

Ավելի վաղ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիային Մոսկվայի «գերին» էր համարել՝ էներգիայի ապահովման ոլորտում Ռուսաստանից ունեցած կախվածության պատճառով և Բեռլինից պահանջել էր դադարեցնել  Բալթիկ ծովում 11 միլիարդ դոլար արժողությամբ գազատարի կառուցման նախագծին իր մասնակցությունը:

Մի շարք եվրոպական ընկերություններ ընդառաջել են այդ նախագիծը, իսկ որոշ երկրներ, այդ թվում՝ Ուկրաինան, Լեհաստանը և բալթյան երկրները, ԱՄՆ-ի հետ միասին, ընդդիմացել են այդ նախագծին: