Իրանի հետ Եվրոպայի ֆինանսական մասնավոր մեխանիզմը կգրանցվի Ֆրանսիայում
«Ուոլսթրիթ Ժուռնալ» ամերիկյան օրաթերթի թղթակիցը գրել է. «Աղբյուրների ընդգծմամբ ակնկալվում է, որ Իրանի հետ Եվրոպայի ֆինանսական մասնավոր մեխանիզմը կգրանցվի առաջիկա երկուսից երեք շաբաթների ընթացքում»:
«Ուոլսթրիթ Ժուռնալ»-ի թղթակից Լոուրենս Նորմանը, «Թուիթեր»-ում գրել է. «Այս մեխանիզմը կգրանցվի Ֆրանսիայում և դրա կառավարումը կստանձնի բանկային ոլորտի գերմանացի բարձրաստիճան մի պաշտոնատար: Ակնկալվում է, որ, որ որպես բաժնետեր դրան միանա նաև Բրիտանիան»:
ԵՄ-ն մի քանի ամիս առաջվանից հայտարարել էր, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայելու նպատակով, մտադիր է ֆինանսական վճարումների համար մասնավոր մեխանիզմ ստեղծել, որպեսզի այդպիսով հնարավոր դառնա շարունակել Իրանի հետ տնտեսական համագործակցությունը: Սակայն եվրոպական երկրները դեռևս միայն կրկնում են իրենց իրականություն չդարձած խոստումները:
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քյամալ Խառազին, երեքշաբթի օրը Թեհրանում միջազգային հակամարտությունների կարգավորման ուղղությամբ աշխատող նորվեգական «Նորֆ» կենտրոնի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է. «ՀԳՀԾ-ից Իրանի հրաժարումը և տարածաշրջանի ու Եվրոպայի անվտանգության համար դրա հետևանքները եվրոպական պետությունների շահերից չեն բխում»: