Ռուսաստանն ընդգծել է Սիրիայի դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i103638-Ռուսաստանն_ընդգծել_է_Սիրիայի_դեմ_Սիոնիստական_ռեժիմի_ագրեսիան_դադարեցնելու_անհրաժեշտությունը
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը Սիոնիստական ռեժիմին կոչ է արել դադարեցնել Սիրիայի դեմ ագրեսիան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2019 12:53 Asia/Tehran
  • Ռուսաստանն ընդգծել է Սիրիայի դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտությունը

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը Սիոնիստական ռեժիմին կոչ է արել դադարեցնել Սիրիայի դեմ ագրեսիան:

Արձագանքելով Սիրիայի որոշ շրջանների վրա Իսրայելի վերջերս կատարած հրթիռային հարձակումներին, Մարիա Զախարովան ասել է.«Այս կապակցությամբ Ռուսաստանի դիրքորոշումը հիմնված է միջազգային օրենքների վրա և Սիրիայի վրա Թել Ավիվի հարձակումները ոչ մի արդարացում չունեն»:

Անցած օրերի ընթացքում, Սիոնիստական ռեժիմի կործանիչները Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակա տարածքը օդային հարձակման են ենթարկել: 

Սիոնիստական ռեժիմի կողմից Սիրիայի հարավային հատվածի վրա իրականացված հարձակումները այդ երկրի հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով կանխվել են : 

Սիոնիստական ռեժիմը մշտապես ահաբեկիչներին հովանավորելու համար հարձակման թիրախ է դարձրել Սիրիայի բանակի դիրքերն ու այդ երկրի ենթակառուցվածքները: