Պապն իր աջակցությունը հայտնեց Վենեսուելայի ժողովրդին
Աշխարհի կաթոլիկների առաջնորդը կոչ արեց հրաժարվել Վենեսուելայի ժողովրդին առավել տառապանք պարտադրելուց:
Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Պանամայում Վատիկանի ժամանակավոր խոսնակ Ալեսանդրո Ջիզոթին հայտարարել է. «Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն իր աջակցությունն է հայտնում Վենեսուելայի ժողովրդին կրկնակի տառապանքներ պատճառելը կանխող բոլոր ջանքերը»:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հինգշաբթի օրը ձեռք բերեց բանակի աջակցությունը՝ մեկ օր առաջ իրեն ժամանակավոր նախագահ հռչակած Խոան Գուայդայի հանդեպ միջազգային աջակցությանը դիմակայելու համար:
Ֆրանցիսկոս Պապը ելույթ ունենալով Պանամայում համախմբված Լատինական Ամերիկայի եպիսկոպոսների հետ հանդիպման ժամանակ, ընդգծել է ճգնաժամերին, այդ թվում տնտեսական ճգնաժամին և սննդամթերքի պակասին վերջ տալու անհրաժեշտությունը: