Պապն իր աջակցությունը հայտնեց Վենեսուելայի ժողովրդին
https://parstoday.ir/hy/news/world-i103668-Պապն_իր_աջակցությունը_հայտնեց_Վենեսուելայի_ժողովրդին
Աշխարհի կաթոլիկների առաջնորդը կոչ արեց հրաժարվել Վենեսուելայի ժողովրդին առավել տառապանք պարտադրելուց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2019 08:37 Asia/Tehran
  • Պապն իր աջակցությունը հայտնեց Վենեսուելայի ժողովրդին

Աշխարհի կաթոլիկների առաջնորդը կոչ արեց հրաժարվել Վենեսուելայի ժողովրդին առավել տառապանք պարտադրելուց:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Պանամայում Վատիկանի ժամանակավոր խոսնակ Ալեսանդրո Ջիզոթին հայտարարել է. «Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն իր աջակցությունն է հայտնում Վենեսուելայի ժողովրդին կրկնակի տառապանքներ պատճառելը կանխող բոլոր ջանքերը»:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հինգշաբթի օրը ձեռք բերեց բանակի աջակցությունը՝ մեկ օր առաջ  իրեն ժամանակավոր նախագահ հռչակած Խոան Գուայդայի հանդեպ միջազգային աջակցությանը դիմակայելու համար:

Ֆրանցիսկոս Պապը ելույթ ունենալով Պանամայում համախմբված Լատինական Ամերիկայի եպիսկոպոսների հետ հանդիպման ժամանակ, ընդգծել է ճգնաժամերին, այդ թվում տնտեսական ճգնաժամին և սննդամթերքի պակասին վերջ տալու անհրաժեշտությունը: